Կարգը կգործի փետրվարի 25-ից։
Այն ավտոմեքենաները, որոնց գազաբալոնային համակարգը ստուգված եւ վկայագրված չէ, տեխզննում չեն կարողանա անցնել։ Կարգը կգործի փետրվարի 25-ից։
Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը․ «Գազաբալոնների վկայագրման գործընթացը շարունակվում է, ցուցանիշները գոհացնող չեն։ Այս պահին 166 հազար մեքենա է անցել այդ գործընթացով եւ խոտանվել է 4800 բալոն։ Մոտ 62 հազար ավտոմեքենա էլ հերթագրման մեջ է>>։
–