Հանրապետությունում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

  • Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
  • Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
  • Դիլիջանի ոլորանները և Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածը դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
  • Սիսիան-Սարավան ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
  • Դժվարանցանելի են Տիգրանաշենի ոլորանները, Լոռու, Սյունիքի մարզերի, Լանջիկ-Մաստարա, Ապարան-Քուչակ, Ծաղկահովիտ-Ծիլքար ավտոճանապարհները։
  • Արագածի տարածաշրջանում, Կապան, Քաջարան, Գորիս, Մարտունի, Արտաշատ քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print