Ովքեր կլինեն տարվա լավագույն դարպասապահները

Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին, Փարիզում։

ՖԻՖԱ-ն ներկայացրել է The Best մրցանակին հավակնող դարպասապահների եռյակը:

Այսպիսով՝ 2022 թվականի լավագույն դարպասապահի տիտղոսի համար պայքարում են Էմիլիանո Մարտինեսը («Ասթոն Վիլա», Արգենտինա), Տիբո Կուրտուան ​​(«Ռեալ», Բելգիա), Յասին Բունուն («Սևիլիա», Մարոկկո):

Մրցանակը շնորհվում է 2021 թվականի օգոստոսի 8-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 18-ը ընկած ժամանակահատվածում կայացած խաղերի ամենաակնառու դարպասապահներին:

Մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 27-ին, Փարիզում: Իսկ ընդլայնված ցուցակի ընտրությունը կայացել է հունվարի 12-ից փետրվարի 3-ը: Նշվում է, որ դարպասապահներն ընտրվել են միջազգային ժյուրիի կողմից, որը բաղկացած է ազգային հավաքականի մարզիչներից և ավագներից, ֆուտբոլային լրագրողներից և ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում քվեարկած երկրպագուներից:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print