Իրան-Ադրբեջան փոխհարաբերությունները, ինչպես տարբեր առիթներով նշել ենք՝ հաշվի առնելով դրանց ազգային անվտանգության ու ռազմավարական շահերի հակընթաց լինելը, Բաքվի անկախությունից ի վեր մշտապես ընթացել են լուրջ ելեւէջներով։
Իրականում Բաքուն կրոնի գործոնը գլխավորապես կիրառել է Իրանից տարաբնույթ աջակցություն կորզելու եւ Հայաստանից, որպես ոչ իսլամական երկիր, հեռու պահելու շահարկման, ինչպեսեւ ճնշման գործիք։ Մանավանդ որ Իրանը հանդես է եկել իբրեւ իսլամական երկրների շահերի պաշտպան, ուստի շատ հաճախ ոչ միայն խիստ հանդուրժողականություն է դրսեւորել Բաքվի հանդեպ, այլեւ ձգտել է հնարավորինս ընդլայնել փոխհարաբերությունները տարբեր ոլորտներում։
Այսուհանդերձ, երկու երկրների փոխհարաբերությունների պատմության մեջ առկա լարվածությունը կարելի է համարել աննախադեպ, ինչը, թերեւս, իր գագաթնակետին հասավ Բաքվի դեսպանության վրա հարձակումից հետո։
Այս դեպքի առնչությամբ ԶԼՄ-ներն իրանցի պաշտոնյաներին մեղադրում են ոչ սկզբունքային լինելու ու շտապողականություն դրսեւորելու մեջ։ Իրանի ԱԳ նախարարի՝ հիվանդանոցում Ադրբեջանի դեսպանության վիրավոր աշխատակիցներին տեսակցության գնալը եւս քնադատվել է եւ գնահատվել ոչ համարժեք։ «azariha.org» վերլուծական կայքը, անդրադառնալով նաեւ Ադրբեջանի քաղաքացիների՝ Շիրազում պաշտոնական Բաքվի աջակցությամբ կատարած ահաբեկչության նկատմամբ անհամապատասխան հանդուրժողականությանը, միաժամանակ առաջ է քաշել գործի ընթացքի ու դրա կարեւորության հարցը։
Եվրասիայի հարցերով փորձագետ Շաիբ Բահմանը վստահ է, որ Բաքվի թշնամական դիրքորոշման նպատակն Իրանին քաղաքականապես խեղդելը եւ միջազգային կարեւոր իրադարձությունների թատերաբեմից հեռացնելն է։
Բահմանը շեշտել է, որ այսօր Իրանը պետք է գործի խելամտորեն՝ Թեհրան-Բաքու փոխառնչությունները ճիշտ կառավարելով, միաժամանակ ուշիուշով պետք է հետեւի տարածաշրջանի ռազմական տեղաշարժերին, որպեսզի հնարավորություն չստեղծվի Հայաստանի հարավը գրավելու եւ «Զանգեզուրի միջանցքի» կեղծ գաղափարը կյանքի կոչելու համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
— —