Սենատը հորդորում է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը։
Փետրվարի 8-ին Մեքսիկայի Սենատը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը՝ վկայակոչելով մարդու համընդհանուր իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է Մեքսիկայում Հայաստանի դեսպանության մամուլի ծառայությունը։
«Միաժամանակ, Սենատը հորդորում է արտաքին հարաբերությունների քարտուղարությանը աջակցել Մեքսիկայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը»,– ասված է հաղորդագրությունում։
— —