Նախագիծը շրջանառության մեջ է, նախատեսվում է մեկնարկել ձմեռային զորակոչին։
Հնարավորություն ենք տալու, որ կանայք կամավորության հիմունքներով վեց ամիս ժամկետային զինծառայություն անցնեն, որից հետո իրենք նույնպես կարող են «Պաշտպան հայրենյաց»-ի տրամաբանությամբ անցնել ավելի երկարաժամկետ զինծառայության։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է tert.am-ը։
ՀՀ վարչապետի խոսքով Կառավարությունն իր առջև խնդիր է դրել՝ «կանանց համար նոր և թարմ ենթակառուցվածքներ լինեն, որպեսզի նոր բովանդակությամբ ու թարմությամբ սկսվի այդ գործընթացը, նոր էջ է կանանց համար»։
Անդրադառնալով նախագծի մեկնարկին՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագիծը շրջանառության մեջ է․ «Ամեն ինչ կանենք, որ ձմեռային զորակոչին հասցնենք, դժվարանում եմ ասել ամառայինին կհասցնենք, թե ոչ, ամեն ինչ կախված է մեր արագությունից»,- ասաց Պապիկյանը։
— —