Փայտփորիկը «հաշվի չէր առնում» պատերի շերտերի միջև եղած դատարկ տարածությունը, ուստի կաղինները, որոնք նա անընդհատ բերում էր, լցվել են պատերի դատարկ տարածության մեջ և ի վերջո սկսել են դուրս գալ ներսի տարբեր բացվածքներից
Կալիֆոռնիայում փայտփորիկը բնակիչներից մեկի տան պատերում անցքեր է արել ու դրանք լցրել ընդհանուր 317 կգ կաղինով, գրում է tert.am—ը՝ հղում անելով Oddity Central-ին:
Անցյալ ամիս Կալիֆոռնիայի մի ընտանիքը դիմել է վնասատուների դեմ պայքարող ընկերություններից մեկին՝ խնդրելով շտկել համառ փայտփորիկի «աշխատանքը», որն անընդհատ անցքեր էր բացում իրենց տան արտաքին պատերին և դրանք լցնում կաղիններով: Փայտփորիկը «հաշվի չէր առնում» պատերի շերտերի միջև եղած դատարկ տարածությունը, ուստի կաղինները, որոնք նա անընդհատ բերում էր, լցվել են պատերի դատարկ տարածության մեջ և ի վերջո սկսել են դուրս գալ ներսի տարբեր բացվածքներից:
Սկզբում վնասատուների դեմ պայքարի մասնագետը ստուգել է տան արտաքին տեսքը և հաստատել, որ դա փայտփորիկի գործն է։ Տան պատերը «ամբողջովին ավերված էին»:Երբ վնասատուների դեմ պայքարի մասնագետները սկսել են անցքեր բացել տան ներքին պատերի մեջ, կաղինների սկսել են թափվել, և որքան շատ անցքեր էին նրանք բացում, այնքան ավելի շատ կաղին էին գտնում: Ի վերջո, նրանք դուրս են բերել 317 կգ կաղին:


— —