Հանքարդյունաբերությունը՝ տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղ

2022թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ հանքարդյունաբերությունն աճել է 9,5%-ով։

2022թ.-ի դեկտեմբերին Հայաստանում արդյունաբերության ծավալը կազմել է 299.7 մլն ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 3.3%-ով, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ ավելացել 14.1%-ով, հայտնում է ECONOMOOD-ը:

2022թ.-ի դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արդյունաբերության ճյուղերը փոփոխվել են հետևյալ կերպ՝

  • հանքարդյունաբերություն՝ +9.5%,
  • ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում +6.2%,
  • մշակող արդյունաբերություն՝ +3.5%
  • էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում՝ -7.8%:

2022թ.-ի հունվար-դեկտեմբերին ՀՀ-ում արդյունաբերության ծավալը կազմել է 2 մլրդ 684 մլն ՀՀ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7.9%-ով:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print