Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ, ՌԴ ԱԳ նախարարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ:
ԱԽ քարտուղարի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունները, նոյեմբերի 9-ի հայտարարության կետերի իրականացման ընթացքը և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումն ու դրա արդյունքում առաջացած հումանիտար ճգնաժամը:
Անդրադարձ է եղել նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը:
–