Ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Վայոց Ձորի մարզի`
11:00-14:00 Եղեգնաձոր քաղաք՝ Կոմիտասի, Թամանցիների, Խանջյան, Խաչատրյան և Սպանդարյան փողոցներ մասնակի,
Սյունիքի մարզի`
09:45-11:00 Քաջարան քաղաք՝ Լեռնագործների փ. 8, 12, 16 շենքեր, Շահումյան փ. 1, 2, 3 շենքեր:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
– –