Թուրքիայում զոհերի թիվը անցել է 18 հազարը

Թուրքիայում 7 օր սուգ է հայտարարվել։

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 18342-ի, տուժել է 72424 մարդ, հայտնում է Թուրքական Milliyet–ը՝ վկայակոչելով երկրի իշխանություններին։

Նշենք, որ փետրվարի 6-ի առավոտյան, Թուրքիայի Մարաշ քաղաքի մոտակայքում գտնվող Փազարջըքի շրջանում, տեղի ժամանակով 04:17–ին 7.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Հետցնցումները կազմել են գրեթե 42 անգամ, որոնցից ամենաուժեղը 6.6 մագնիտուդով։ Ավելի ուշ, եւս մեկ երկրաշարժ է գրանցվել 7.5 մագնիտուդով։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print