«Հրապարակ» թերթը գրում է․ ««Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը երեկ ԱԺ լիագումար նիստում քննարկվել է առաջին ընթերցմամբ:
Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով իր խոսքում ընդգծել է, որ արտադպրոցական կրթության ոլորտում անելիքները շատ են։ Նախարարը նշել է, որ նախատեսվում է առաջին փուլով ատեստավորման հնարավորություն ընձեռել երաժշտական դպրոցների դաշնամուրի, երաժշտության տեսության առարկաների ուսուցիչներին, ինչպես նաեւ մարզադպրոցների ազատ ոճի, հունահռոմեական ըմբշամարտի, սամբոյի եւ ձյուդոյի մարզիչ-մանկավարժներին՝ ընդհանուր շուրջ 2 հազար 352 մանկավարժի:
Անդրադառնալով հավելավճարների հարցին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախատեսվում է կիրառել հաստատված հավելավճարների սկզբունքը՝ հաշվի առնելով համայնքային կառույցներում առկա աշխատավարձերի տարբերությունը:
Այսպիսով՝ կգործի հավելավճարների երեք սանդղակ. 70-79 տոկոս արդյունքի պարագայում մանկավարժները կստանան 80 հազար 600 դրամ լրավճար (ներառյալ ԱԱՀ), 80-89 տոկոսի դեպքում՝ 111 հազար 500, իսկ 90-100 տոկոսի դեպքում՝ 138 հազար 300 դրամ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
– –