Արաքս գետի հունից ավազի ապօրինի արդյունահանման դեմ.

Ազգ -ը գրում է․ Արաքս գետի հունից տարիներ ավազ է արդյունահանվել, որն օրենքով արգելված է, քանի որ Արաքսի հունը կարող է փոխվել ի վնաս մեզ՝ փոխելով նաեւ պետական սահմանը:

Ազգային ժողովում քննարկվում է մի օրինագիծ, որի ընդունման դեպքում ապրիլի մեկից արդեն գործելիք այդ օրենքով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կամ անգամ ընդհանրապես կասեցնել Արաքսի հունից ապօրինի ավազարդյունահանման դեպքերը, քանի որ սահմանվում են մեծ տուգանքներ՝ խախտման դեպքերում, ինչպես նաեւ ընկերություններին առաջարկվում իրականացնել մի շարք տեխնիկական միջոցառումների համալիր, որի առկայությամբ խախտում անելը կդժվարանա: Մասնավորապես՝ ընդերքօգտագործող ընկերությունները պետք է տեղադրեն Ջի Պի Էս համակարգ, անգամ առաջարկ է հնչել տեսախցիկներով վերահսկող կենտրոնացված համակարգին միանալու մասին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print