1կգ 150գ զարդերը փորձել են տեղափոխել Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի և Շիրակի տարածաշրջանային բաժինների աշխատակիցների կողմից կանխվել է Վրաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ 1կգ 150գ ոսկյա և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերի ապօրինի տեղափոխումը։
Թանկարժեք մետաղներից պատրաստված զարդերը փորձել են առանց սահմանված կարգով հայտարարագրելու տեղափոխել Բավրայի և Բագրատաշենի մաքսային կետերով։
Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ և նյութերի հետ տրամադրվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով։


— —