ԱՄՆ-ը 6 ամսով չեղարկել է Սիրիայի դեմ պատժամիջոցները

Սիրիայի դեմ ամերիկյան պատժամիջոցները 6 ամսով չեն տարածվի այն գործարքների վրա, որոնք վերաբերում են երկրաշարժի հետ կապված օգնության տրամադրմանը:

«Այսօր Գանձապետարանի օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) հրապարակել է Սիրիայի թիվ (GL) 23 լիցենզիան , որը թույլատրում է 180 օրով իրականացնել երկրաշարժի հետեւանքների վերացման հետ կապված բոլոր գործարքները, որոնք հակառակ դեպքում կարգելվեին Սիրիայի պատժամիջոցների կանոնակարգով (SySR)»-նշվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից փետրվարի 9-ին հրապարակված լիցենզիայում։

Ֆինանսական գերատեսչությունից տեղեկացնում են, որ այս ռեժիմը կգործի մինչև 2023 թ. օգոստոսի 8-ը՝ ԱՄՆ-ի Արևելյան ափի ժամանակով ժամը 12:01-ը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Սիրիա և Սիրիայից գումարների փոխանցմանը։

«Ֆինանսների նախարարությունը կշարունակի վերահսկել իրավիճակը Սիրիայում և համագործակցել հումանիտար և աղետների աջակցության հիմնական շահագրգիռ կողմերի հետ՝ հասկանալու առաջացող մարտահրավերները, որոնց կարող են հանդիպել աշխատանքների իրականացման հարցում»-նշվում է փաստաթղթում:

Լիցենզիան չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք առնչվում են ԱՄՆ-ում սիրիական նավթի և նավթամթերքի վաճառքին: Բացի դրանից, այն չի վերաբերում այն անձանց, որոնց ունեցվածքն ԱՄՆ իշխանությունները նախկինում դասել են «արգելափակված սեփականության» շարքին:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print