▶Արբանյակները ֆիքսել են Թուրքիայի երկրաբանական տեղաշարժը

Գիտնականի ձեւակերպմամբ՝ «կարծես Թուրքիան տեղափոխվել է հարավ-արեւմուտք»։

Google Earth և ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունները ֆիքսել են Թուրքիայի հարավում ուժգին երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած երկրաբանական տեղաշարժը: Գերմանացի սեյսմոլոգ Անդրեաս Շաֆերը հայտնել է, որ հորիզոնական տեղաշարժ է կատարվել 3-4 մետրի սահմաններում։

Այս մասին ավելի վաղ հայտնել էր նաև Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կարլո Դոլիոնը՝ Corriere della Sera թերթին։
Դոլիոնիի խոսքով՝ խզվածքի ընդհանուր չափը կազմում է առնվազն 150 կիլոմետր․ «Ամեն ինչ տեղի է ունեցել մի քանի տասնյակ վայրկյանում»։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 18․342-ի:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print