Վերին Լարսում 1000 հայկական բեռնատար է կուտակվել

Բեռնատարների համար սահմանը դեռևս շարունակում է փակ մնալ։

Վերին Լարսում ավելի քան 1000 հայկական բեռնատար է սպասում Վրաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ երթևեկության բացմանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաղորդել է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Փետրվարի 5-ից Վերին Լարսով ճանապարհը փակ է բեռնատարների համար, փետրվարի 9-ի երեկոյան ժամերից էլ երթևեկությունը վերականգնվել է թեթև մարդատար ավտոմեքենաների համար։

«Բեռնատարների համար սահմանը դեռևս շարունակում է փակ մնալ, սակայն խոսակցություններ կան, որ օրվա 2-րդ կեսին կբացվի, եթե եղանակային անակնկալներ չլինեն: Այս պահի դրությամբ ՀՀ-ից դուրս է եկել մոտ 400-500 բեռնատար, որոնք դեռևս չեն հատել ՌԴ սահմանը: Ըստ ՌԴ մաքսային ծառայության տվյալների` ռուսական կողմում հերթի մեջ կա 500-600 հայկական բեռնատար, որոնք ուղևորվում են դեպի ՀՀ»,– ասել է Հակոբյանը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print