Կոլոնան ու Բլինքենը կարևորել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնումը

Կողմերն անընդունելի են համարել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքները։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան և Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն «անհրաժեշտ են համարում անհապաղ վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով», որն արդեն շուրջ երկու ամիս է՝ արգելափակված է Ադրբեջանի կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությանն ու հայ-ադրբեջանական հակամարտության լուծմանն ուղղված ջանքերի մասին Կոլոնան և Բլինքենը խոսել են  հեռախոսազրույցի ընթացքում։

«Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետևանքով ի հայտ եկած լրջագույն հումանիտար հետևանքներն անընդունելի են, և Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի հետ շփումների միջոցով, համատեղում են ջանքերը՝ վերջ տալու այս իրադրությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print