Դեսպանատան միջոցով Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու վերաբերյալ հայկական կողմին առաջարկ չի եղել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ իր տեղեկություններով՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, նման ցանկություն է հայտնել նաև Հայաստանում ՌԴ դեսպանատունը: Իբրև Ռուսաստանը այդ մտադրությունները հայկական իշխանություններին է հասցնում տարբեր խողովակներով։
Օրաթերթը հարցումով դիմել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով դիմե՞լ է ՀՀ-ին:
Արտգործնախարարությունից հայտնել էին, որ պաշտոնական առաջարկ ՀՀ ԱԳՆ–ն չի ստացել։
– –