<<Բայց եթե այդ նախաձեռնության ետեւից երեւում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների իրականացումը, ապա դա ուրիշ պատմություն է>>։
Երեւան, Թբիլիսի եւ Բաքու երկխոսությունը Մոսկվան կողջունի՝ Արեւմուտքի ապակառուցողական ազդեցությանը չենթարկվելու դեպքում։ Այսօր ճեպազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Եթե Բաքվի, Երեւանի եւ Թբիլիսիի երկխոսությունը կնպաստի Անդրկովկասում հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը, ապա մենք միայն կարող ենք ողջունել այդ։ Բայց եթե այդ նախաձեռնության ետեւից երեւում են Վաշինգտոնի եւ Բրյուսելի ուրվագծերը, որոնք ձգտում են խափանել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ համաձայնությունների իրականացումը, ապա դա ուրիշ պատմություն է», – իր խոսքում նշել է արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել էր եռակողմ ձևաչափ ստեղծելու առաջարկը մերժելու մասին Ալիեւի հայտարարությանը․ «Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Հարավային Կովկասի երկրների միջեւ եռակողմ երկխոսության զարգացման հարցում: Թբիլիսյան հնարավոր հարթակը մենք դիտարկում ենք հենց այս՝ տարածաշրջանային եռակողմ քննարկումների, ոչ թե` Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանդիպումների տիրույթում»։
–