Նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի կենդանիների պաշտպանության պետական դեպարտամենտն է։
Հինդուական արժեքները մոռացության համար պետք է Սուրբ Վալենտինի օրը գրկել կովերին։ Սա Հնդկաստանի կառավարության հորդորն է քաղաքացիներին։
HuffPost-ը նշում է, որ նախաձեռնության հեղինակը Հնդկաստանի կենդանիների պաշտպանության պետական դեպարտամենտն է։
Պաշտոնյաների կարծիքով՝ <<Կովերի հետ գրկախառնվելը կբերի էմոցիոնալ հարստություն եւ կավելացնի ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ երջանկությունը բնակչության շրջանում,-կարծում են կառավարության անդամները։
Հավատացյալ հնդիկները, որոնք երկրպագում են կովերին որպես սուրբ կենդանիների, ուրախ են այս առաջարկի համար:
Վերջին տարիներին Վալենտինի օրը հնդկական քաղաքներում անկարգություններ են տեղի ունենում։ Հինդուիզմի ներկայացուցիչներն այրում են թեմատիկ բացիկները, նվերները, ռեստորաններից դուրս հանում սիրահարներին։ Ակտիվիստները կարծում են, որ Վալենտինի տոնը հակասում է հնդկական ավանդական արժեքներին։
–