Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր Սիսիանում կրթական հաստատություններ է այցելել։
Մարզպետը Սիսիանի ավագ դպրոցում գործող «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական լաբորատորիայում զրուցել է սաների հետ, ծանոթացել աշակերտների ստեղծած ԱԹՍ-ներին։
Ռոբերտ Ղուկասյանը եղել է նաեւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղում։ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերից այստեղ 280 ուսանող է սովորում։
Մարզպետը հետեւել է նաև Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոցում ընթացող շինաշխատանքներին։ Ծրագիրը հաստատվել է անցած տարի՝ մարզպետարանից կառավարություն ներկայացված հրատապ լուծում պահանջող խնդիրների ցանկում, և ՀՀ պետբյուջեից մարզադպրոցի հիմնանորոգման համար մոտ 79 մլն դրամ է հատկացվել։
—


