Տղան որոշել է աստղաֆիզիկոս դառնալ և պատրաստվում է համալսարան ընդունվել։
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Հարիսբուրգ քաղաքից ինը տարեկան տղան ավարտել է միջնակարգ դպրոցը: Նա որոշել է աստղաֆիզիկոս դառնալ և պատրաստվում է համալսարան ընդունվել։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Իննամյա Դեյվիդ Բոլոգանը դպրոցն ավարտել է հեռակա կարգով և ստացել վկայական՝ դառնալով երկրի պատմության ամենաերիտասարդ շրջանավարտներից մեկը։
Տղան երախտապարտ է իր սիրելի ուսուցիչներին, իսկ նրանք էլ իրենց հերթին հայտարարում են, որ կարողացել են շատ բան սովորել անսովոր խելացի աշակերտից։ «Դեյվիդը ոգեշնչող երեխա է, նա, անկասկած, նրանցից մեկն է, ով փոխում է դասավանդման քո տեսակետը», – ասում է Քոդի Դեր անունով ուսուցիչը:
Թեև երեխայի ծնողները նույնպես լավ կրթություն ունեն, սակայն ասում են, որ ինտելեկտուալ որդի մեծացնելը հեշտ չէ։ «Նա ինը տարեկան է, նրա ուղեղը կարողանում է հասկանալ շատ հասկացություններ այս տարիքից», – նշել է տղայի մայրը՝ Ռոնյա Բոլոգանը:
Դեյվիդը հավակնոտ ծրագրեր ունի. «Ես ուզում եմ աստղաֆիզիկոս լինել, ուսումնասիրել սև խոռոչներն ու գերնոր աստղերը», – ասել է նա: Երեխան սիրում է գիտություն և ծրագրավորում։ Ի թիվս այլ բաների, տղան զբաղվում է մարտարվեստով, որով ձգտում է սև գոտի ստանալ։ Նա նաև զբաղվում է այլ սպորտաձևերով և դաշնամուր է նվագում։
– –