Հայաստանը Թուրքիային հումանիտար օգնություն է ուղարկել

Օգնությունը տրամադրվել է երկրաշարժից տուժած շրջաններին։

Այսօր Հայաստանը հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիային։ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան»,-գրել է Հունանյանը։

Նշենք, որ Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print