Թուրքիայում հսկայական ճեղք է առաջացել (տեսանյութ)

Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 20 հազարը։

Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո Հաթայ նահանգում հսկայական 30 մետր խորությամբ և 200 մետր լայնությամբ հսկայական ճեղք է գոյացել։

Ավելի վաղ նշել էինք, որ Google Earth և ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունները ֆիքսել են Թուրքիայի հարավում ուժգին երկրաշարժի հետևանքով տեղի ունեցած երկրաբանական տեղաշարժը: Գերմանացի սեյսմոլոգ Անդրեաս Շաֆերը հայտնել էր, որ հորիզոնական տեղաշարժ է կատարվել 3-4 մետրի սահմաններում։

Նշենք, որ այս պահին Թուրքիայում երկրաշարժից զոհվել է 20 665 մարդ, վիրավորվել՝ 80 000 մարդ։

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print