Փրկարարները քարշակել են արգելափակված հայկական, պարսկական և վրացակամ բեռնատարները։
Փետրվարի 11-ին, ժամը 08։52-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղվանի-Տաթև ավտոճանապարհի 11-րդ կմ-ին մերկասառույց է, ինչի հետևանքով բեռնատարը չի կարողանում շարունակել ընթացքը (մկրատաձև դիրքով է)․ երթևեկությունը երկկողմանի փակ է: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները քարշակել են 3 (ԻԻՀ), 3 (ՀՀ) և 1 (ՎՀ) կցորդիչով բեռնատար: Երթևեկությունը երկկողմանի բաց է:
– –