«Համմերի»-ի վարորդը նախկինում բուժվել է հոգեբուժարանում

Հանրապետության հրապարակում օրինական պահանջներին չենթարկված՝ «Համմերի»-ի 25-ամյա վարորդը Գեղամ Սահրադյանն է, հայտնում է Shamshyan.com—ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ նա նախկինում եղել է Նուբարաշենի հոգեբուժարանում, ապա հոգեբուժարանից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը,  որտեղից էլ դիմել է փախուստի։ 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում կրակոցներ են հնչել, ոստիկանական ավտոմեքենաները հետապնդում էին «Համմեր» ավտոմեքենայի կարգազանց  վարորդին։ 

Ավելի ուշ, Քննչական կոմիտեն մանրամասներ էր ներկայացրել դեպքից։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print