Հայ փրկարարները Թուրքիայում փլատակներից դուրս են բերել ողջ մնացած ութամյա երեխայի

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ հայ փրկարարները Ադըյամանում Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների վարչության խմբի հետ փլատակներից դուրս են բերել ողջ մնացած 8 տարեկան աղջիկ երեխայի։

«Համերաշխությունը կյանքեր է փրկում»,- եզրափակել է գրառումը Փայլանը: 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print