Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք թուրքական բեռնատարներին հնարավորություն տալ «Վերին Լարսը» հատել առանց հերթի։
Թուրքական բեռնատարները հնարավորություն կունենան վրաց-ռուսական սահմանին գտնվող <<Վերին Լարսի>> անցակետը հատել առանց հերթի։ Այս որոշումը կայացրել են Հյուսիսային Օսիայի իշխանությունները։
«Թուրքիայում սարսափելի բնական աղետ է տեղի ունեցել։ Այժմ բոլորը միավորվել են երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Այդ իսկ պատճառով մենք որոշեցինք թուրքական բեռնատարներին հնարավորություն տալ «Վերին Լարսը» հատել առանց հերթի։ Համոզված եմ, որ մյուս բեռնափոխադրողները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը», -Telegram-ի իր ալիքում գրել է Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։
–