Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանցից առգրավել են մոտ 11 000 դոլար, 70 000 թուրքական լիրա, ինչպես նաև տեխնիկա, զարդեր, բանկային քարտեր և զենք։
Թուրքիայում մոտ 98 մարդ է ձերբակալվել հեռախոսային խարդախության և երկրաշարժից հետո վնասված տները թալանելու կասկածանքով։ Տեղեկացնում է Anadolu-ն։
Գործակալության տվյալներով՝ Հաթայ նահանգում գողության համար 40 մարդ է ձերբակալվել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները նրանցից առգրավել են մոտ 11 000 դոլար, 70 000 թուրքական լիրա, ինչպես նաև տեխնիկա, զարդեր, բանկային քարտեր և զենք։ Նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև այլ նահանգներում:
—