Վլադիկավկազ-Լարս հատվածում արգելված Է բեռնատարների երթևեկությունը

Երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ։

Սահմանակից Վրաստանում վատ եղանակով պայմանավորված՝ Վլադիկավկազ-Լարս մայրուղու վրա արգելվել է ՌԴ-ից ծանր բեռնատարների ելքը: Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, հայտնում է Արմենպրեսը։

«Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման, տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու անհնարինության պատճառով, ինչպես նաև հաշվի առնելով Վրաստանի սահմանապահ ոստիկանության հանձնարարականները՝ 2023 թ. փետրվարի 12-ի ժամը 23:55-ից արգելված Է ծանր տրանսպորտային միջոցների երթևեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ», — ասված Է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նշվում է, որ երթևեկությունը կվերականգնվի հատուկ կարգադրությամբ: Ավելի վաղ Վրաստանում ձյան տեղումների պատճառով ծանր բեռնատարների համար փակվել էր նաև Գուդաուրի-Կոբի մայրուղին, որը Ռազմավիրական ճանապարհի մի մասն է:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print