Իրանը Ռուսաստանին գաղտնի ռազմամթերք է փոխանցել. The Guardian

ԱԹՍ-ների մեծ մասը Ռուսաստան է տեղափոխվել Կասպից ծովով՝ ռուսական ռազմանավով, մյուսները՝ Իրանի պետական ավիաընկերության չվերթով։

Իրանի իշխանությունները Մոսկվային, գաղտնի փոխանցել են թվով 18 հարվածային անօդաչու թռչող սարք, հայտնում է Բրիտանական The Guardian պարբերականը։

Վկայակոչելով Իրանում գտնվող իր աղբյուրները՝ թերթը պնդում է, որ խոսքը իրանական արտադրության հեռահար անօդաչուների, այդ թվում` «Մոհաջեր 6» տեսակի վեց և «Շահեդ 191», «Շահեդ 129» տեսակի 12 դրոնների մասին է։ Վերջիններն, ըստ Guardian-ի, գերմանական արտադրության արդիականացված շարժիչներ ունեն, ինչը թույլ է տալիս դրանց մարտական առաջադրանքը կատարելուց հետո վերադառնալ բազա։

«ԱԹՍ-ների մեծ մասը Ռուսաստան է տեղափոխվել Կասպից ծովով՝ ռուսական ռազմանավով, մյուսները՝ Իրանի պետական ավիաընկերության չվերթով», — գրում է Guardian-ը։

Թերթը նաև պնդում է, որ դրոնների վերջին խմբաքանակը Մոսկվա է առաքվել նախորդ տարվա նոյեմբերի 20-ին։

ԱԹՍ-ների հետ մեկտեղ, ըստ The Guardian-ի, Ռուսաստան են գործուղվել նաև 54 իրանցի մասնագետներ, որոնք պետք է օգնեին ռուսաստանցի զինվորականներին դրոնների շահագործման ընթացքում։

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print