Եղանակով պայմանավորված` աշակերտներն առայժմ բաց կթողնեն ֆիզկուլտուրայի դասերը։
Արցախում Ադրբեջանի կողմից գազամատակարարման խափանումների ֆոնին գազով ջեռուցվող դպրոցներում տեղադրվել են փայտի վառարաններ, և շաբաթ օրվանից վերսկսվել են պարապմունքները 9-ից 12-րդ դասարանցիների համար, հայտնում է factor.am-ը։
Զուգահեռաբար 5-օրյայից անցում է կատարվել 6-օրյա ռեժիմի, որպեսզի լրացնեն ջեռուցման բացակայության պատճառով բաց թողած ժամերը: Դպրոցականներից շատերի համար անսպասելի էր շաբաթ օրը դպրոց հաճախելու որոշումը, բայց միևնույն ժամանակ գիտակցում են, որ դա արվել է նրա համար, որպեսզի ավարտական դասարանների աշակերտները հետ չմնան ուսումնական ծրագրից: Աշակերտներն առայժմ բաց կթողնեն ֆիզկուլտուրայի դասերը․ եղանակային պայմանները թույլ չեն տալիս:
— —