Փետրվարի 10-ից 24-ն անցկացվող այս սալոնի ընթացքում տեղի կունենան նաև Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված համաժողովներ և քննարկումներ։
Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման արարողությունն այս տարի նվիրված է Հայաստանին։ Ցուցադրությունը կրում է <<Լույս>> խորագիրը։ Վիզուալ արվեստների ցուցադրությանը պատվավոր հյուրերի կարգավիճակով մասնակցում եւ իրենց արվեստի գործերն են ներկայացնում վեց հայազգի արվեստագետներ։ Փետրվարի 10-ից 24-ն անցկացվող այս սալոնի ընթացքում տեղի կունենան նաև Հայաստանին ու հայկական մշակույթին նվիրված համաժողովներ և քննարկումներ։ Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Մոնակոյի Վիզուալ արվեստների միջազգային սալոնի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Ֆրանսիայում եւ Մոնակոյում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը։
—