Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը հանդիպել են

Քննարկվել է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Այսօր  ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Պաշտոնյաները հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել նաեւ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ զարգացումներին:

Քննարկվել է  Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print