Քաղաքացիները տեղափոխվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։
Հայաստանից Արցախ է տեղափոխվել եւ միավորվել ընտանիքներին 20 մարդ, իսկ Արցախից Հայաստան՝ 23 մարդ։ Քաղաքացիները տեղափոխվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
–