Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Բելառուսը

Գերատեսչությունը զգուշացրել է նաեւ, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բելառուսում գտնվող իր քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետությունը՝ Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների պատճառով։

«Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների և Բելառուսի օդային տարածքի փակման համատեքստում ցանկացած ուղևորություն Բելառուս կտրականապես խորհուրդ չի տրվում։ Ֆրանսիացիներին, որոնք գտնվում են այդ հանրապետության տարածքում, առաջարկում ենք անհապաղ լքել երկիրը Լիտվայով, Լեհաստանով կամ Լատվիայով անցնող ավտոճանապարհներով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունը զգուշացրել է նաեւ, որ երկրից դուրս գալ ցանկացողները պետք է ելքի վիզա խնդրեն Բելառուսի ՆԳՆ-ից։

Այս մասին հայտնում է РИА Новости-ն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print