«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության վարչությունը ծառայողական քննություն է սկսել Հանրապետության հրապարակում ուրբաթ օրվա հայտնի միջադեպի ժամանակ պարեկների գործողությունների վերաբերյալ։
Խոսքը 25-ամյա երիտասարդի՝ «Համեր» մակնիշի ամենագնացով հրապարակում ասպատակության մասին է, որի վնասազերծումը պարեկների համար ավելի քան երեսուն րոպե պահանջեց։
Բնականաբար, բուռն քննադատություն հնչեց ոստիկանության «բարեփոխումների», հատկապես՝ պարեկների ոչ պրոֆեսիոնալության վերաբերյալ։ Ոստիկանության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ ծառայողական քննություն է սկսվել, եւ առաջիկա օրերին պարզ կդառնա՝ եղե՞լ են թերացումներ, թե՞ ոչ, ովքե՞ր են մեղավոր, ինչո՞ւ հնարավոր չեղավ ավելի սեղմ ժամկետներում վնասազերծել «Շումախերին»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
– –