Ռուս փրկարարները Թուրքիայում փլատակների տակ 150 հազար դոլար գումար են հայտնաբերել

Գումարը հանձնվել է տեղի ոստիկանություն։

Ռուս փրկարարները Թուրքիայում բնակելի շենքի փլատակների տակ հայտնաբերել են 150 հազար դոլար կանխիկ գումար, հայտնում են ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ փրկարարները հարյուր դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա են հայտնաբերել, գումարը հանձնվել է տեղի ոստիկանություն։

Ըստ վերջին տվյալների՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է 31 643 մարդ, Սիրիայում՝ ավելի քան 5700:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print