Հրաձգություն՝ Միչիգանի պետհամալսարանում

Հարձակումից որոշ ժամանակ անց հրաձիգն ինքնասպան է եղել։

ԱՄՆ-ի Միչիգանի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգության հետևանքով առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Հաղորդվում է, որ երկուշաբթի երեկոյան մի տղամարդ սկսել է կրակել համալսարանի՝ Իսթ Լանսինգում գտնվող գլխավոր մասնաշենքում։ Ականատեսները նրան բնութագրել են որպես «սևամորթ և բավականին ցածրահասակ»: Ամերիկյան ոստիկանությունը հայտնում է, որ հարձակումից որոշ ժամանակ անց հրաձիգն ինքնասպան է եղել։ Հարձակման դրդապատճառները դեռևս անհայտ են։ Միչիգանի պետական համալսարանը խոշոր կրթական հաստատություն է, որտեղ սովորում է 50000 ուսանող:

— —


Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print