Թռչող տաքսիների նախատիպերը մեկ լիցքավորմամբ անցնում են 240 կմ՝ առավելագույնը 320 կմ/ժ արագությամբ:
2026թ.-ից Արաբական միացյալ էմիրություններում կգործարկվի թռչող տաքսիների ծառայություն։ Այս մասին Թվիթերի պաշտոնական էջում գրել է Դուբայի Էմիրության ղեկավար Շեյխ Մուհամմեդը։
Տաքսիների երկու մեկնարկային հարթակները կտեղակայվեն Դուբայ քաղաքի օդանավակայանի մոտ։
Սակագների առումով դրանք 30%-ով ավել կլինեն քան հասարակ տաքսիներն են։ Թռչող տաքսիների արտադրողն է Joby Aviation ընկերությունը, որի նախատիպերը մեկ լիցքավորմամբ անցնում են 240 կմ՝ առավելագույնը 320 կմ/ժ արագությամբ։
— —