Արցախում հաճախացել են հրդեհները․ պատճառը Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածությունն է

Էներգետիկ համակարգի գերծանրաբեռնվածության պատճառով Արցախում հաճախացել են հրդեհները: Այս մասին նշված է ԱՀ շրջափակման 65-րդ օրվա տեղեկագրում։

Վերջին 7 օրվա ընթացքում Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության հրշեջ փրկարարները կատարել են 5 ելք, տուժել է մեկ քաղաքացի:

Հրապարակվել են նաև վիճակագրական թարմացված տվյալներ.

  • 4 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
  • 10 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 3-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
  • Արդեն 244 երեխա ծնվել է շրջափակման մեջ:
  • Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 630 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
  • Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 90 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։
  • Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 5100 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ 

Ավելի քան 25600 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:

— —

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print