Վրացական կողմում են մնացել 400, իսկ ռուսական կողմում՝ 800 հայկական բեռնատար։
Մոտ 1200 հայկական բեռնատար այս պահին կանգնած է Վերին Լարսի անցակետում, ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմում: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Լարսի երկու ուղղություններով երթևեկությունը փակ է մնում բեռնատարների համար։ Հայաստանից դուրս է եկել մոտ 400 բեռնատար, որոնք դեռևս վրացական կողմում են, այսինքն` չեն հատել ՌԴ սահմանը, իսկ ռուսական կողմում այս պահին կանգնած է 800 հայկական բեռնատար», – ասաց Վահե Հակոբյանը ։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի ավտոճանապարհը եղանակային վատ պայմանների պատճառով փակ է բեռնատարների համար փետրվարի 13-ից:
— —