Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան։ Նա մասնակցել է «Աերո Ինդիա-2023» պաշտպանական ավիացիոն ցուցահանդեսին և դրա շրջանակում կազմակերպված համաժողովին։
Այցի ընթացքում պաշտպանության նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները, երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք հարցեր։
Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
–