Երեւանում փողոցներ կանվանակոչվեն

Երեւանի երեք փողոց կանվանակոչվի հայտնի արվեստագետների անունով։

Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում է ընդունել  համաձայն որի՝ Երևանի Արաբկիրի 35-րդ փողոցն այսուհետ կկրի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անունը, Նորքի 7-րդ փողոցը՝ հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի անունը։

Երրորդ փողոցը Արաբկիրի 33-րդն է, այն անվանակոչվել է հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անունով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print