Բրազիլացի ֆուտբոլիստը կխաղա «Փյունիկում»

Լատվիայի առաջնությունում Լուկաս Վիլելան անցկացրել է 87 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 18 գոլով եւ 13 գոլային փոխանցմամբ։

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր խաղացող ունի։ Բրազիլացի 28-ամյա Լուկաս Վիլելան նախորդ 3.5 տարիներն անցկացրել է Լատվիայի առաջնությունում։ Նա ելույթներ է ունեցել «Վենտսպիլս», «ՌՖՇ» եւ «Լիեպայա» թիմերի կազմում։

 Լատվիայի առաջնությունում Լուկաս Վիլելան անցկացրել է 87 հանդիպում, որոնցում աչքի է ընկել 18 գոլով եւ 13 գոլային փոխանցմամբ։ 2021 թվականին «ՌՖՇ»-ի կազմում ձևակերպել է ոսկե դուբլ՝ հաղթելով առաջնությունն ու գավաթը։ Ընթացիկ մրցաշրջանում Լուկասը «Լիեպայայի» կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ հեղինակելով 9 գոլ և 3 գոլային փոխանցում:

«Մեր նորեկն արդեն հասցրել է աչքի ընկնել «Փյունիկի» կազմում՝ գրավելով ղազախական «Մակտարալի» դարպասը ընկերական խաղում»- նշված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print