Հրապարակված լուսանկարում շան առջև սեղանին դրված են «փաստաթղթեր», որոնց վրա երևում է թաթի հետք հիշեցնող «կնիքը»։
Թվիթերի սեփականատեր Իլոն Մասկը ընկերության նոր գործադիր տնօրեն «է նշանակել»՝ սոցցանցի իր էջում հրապարակելով փողկապով ու կոստյումով շան լուսանկարներ:
«Թվիթերի նոր գործադիր տնօրենը հիասքանչ է։ Շատ ավելի լավը, քան նախորդ տղան էր: Նա շատ լավ է գլուխ հանում թվերից», — գրել է Մասկը շան լուսանկարներին կից։
Հրապարակված լուսանկարում շան առջև սեղանին դրված են «փաստաթղթեր», որոնց վրա երևում է թաթի հետք հիշեցնող «կնիքը», իսկ անվան դիմաց՝ Ֆլոկի գրությունը։
«Նա կատարյալ համապատասխանում է այս աշխատանքին»,- հավելել է Մասկը։
— —