Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ և կառավարությունից պատասխան կպահանջվի։
Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը միաձայն ընդունել է պատգամավոր Ստեֆան Բերգերոնի կողմից ներկայացված միջնորդությունը՝ կոչ անելով Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, երաշխավորել տեղաշարժի ազատությունը և խուսափել հումանիտար իրավիճակի հետագա վատթարացումից։
Միջնորդությունը կուղարկվի Համայնքների պալատ և կառավարությունից պատասխան կպահանջվի, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
– –