Միրզոյանն ու Ռուբինյանը ժամանել են Թուրքիա

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը ժամանել են Թուրքիա, հայտնում են Առաջին լրատվական ալիքից:

Նրանց օդանավակայանում դիմավորել է երկխոսության գործընթացում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

Հիշեցնենք՝ Անկարայում նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։:

Հայաստանի պատվիրակությունը կայցելի նաև երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաք, որտեղ կհանդիպի հայ փրկարարների խմբի հետ:  

Նշենք նաև, որ երեկ Հայաստանը Թուրքիային է ուղարկել հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը։

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print