Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը

Որոնողափրկարարական գործողությունների ֆոնին տուժած երկրները կանգնել են մեկ այլ լուրջ խնդրի առաջ՝ որտեղ տեղավորել միլիոնավոր մարդկանց։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած մի շարք ուժեղ ստորգետնյա ցնցումների զոհերի թիվը գերազանցել է 41 հազարը։ Չնայած այն հանգամանքին, որ ավելի քան մեկ շաբաթ է անցել առաջին հզոր ցնցումներից, փրկարարներին հաջողվում է փլատակների տակից դուրս բերել ողջ մնացած  մարդկանց։ Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ մոտ 80.000 մարդ գտնվում է հիվանդանոցներում, ինչը մեծ ճնշում է գործադրում առողջապահական համակարգի վրա, որը նույնպես տուժել է աղետից, գրում է Euronews-ը:

Շարունակվող որոնողափրկարարական և փլատակների հեռացման գործողությունների ֆոնին տուժած երկրները կանգնել են մեկ այլ լուրջ խնդրի առաջ՝ որտեղ տեղավորել միլիոնավոր մարդկանց, որոնք մնացել են անօթևան։ Նախագահ Էրդողանը 10 տուժած շրջանների տուժածներին խոստացել է տներ կառուցել մեկ տարվա ընթացքում:

– –

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print